ԲԴԽ դատավոր անդամներ են ընտրվել Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը
Իրավունք
19:32 07/04/2023
Հայաստան

ԲԴԽ դատավոր անդամներ են ընտրվել Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը

Ավարտվել է դատավորների ընդհանուր ժողովը: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ն։

«Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։
Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը շնորհավորում է նորընտիր անդամներին և մաղթում արգասաբեր աշխատանք»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
ԲԴԽ դատավոր անդամներ են ընտրվել Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը