Քիմ Քարդաշյանի տունը կառուցում է ճապոնացի հայտնի ճարտարապետ Թադաո Անդոն
Մշակույթ
16:22 07/04/2023
Աշխարհ

Քիմ Քարդաշյանի տունը կառուցում է ճապոնացի հայտնի ճարտարապետ Թադաո Անդոն

Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ արդեն երկու տարի է, ինչ աշխատում է ճապոնացի ճարտարապետ Թադաո Անդոյի հետ «երազանքի նախագծի» վրա։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Daily Mail-ը։

«Հանդիպել եմ անձամբ վարպետ Թադաո Անդոյի հետ՝ վերանայելու և քննարկելու երազանքի նախագիծը, որի վրա աշխատել ենք վերջին երկու տարիներին»,-ասել է ռեալիթի աստղը։

81-ամյա Թադաո Անդոն համարվում է Ճապոնիայի ամենահայտնի ճարտարապետը և ամբողջ աշխարհում հայտնի է իր մինիմալիստական բետոնե շենքերով։

Քիմ Քարդաշյանն ասել է. «Ես այցելեցի նրա գրասենյակը Ճապոնիայում, որպեսզի մենք կարողանանք ավարտին հասցնել վերջին շտկումները՝ նախքան հիմքը դնելը: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նրա հետ և վերջապես տեսնել այս հատուկ նախագծի կյանքի կոչումը»:

Աստղի նոր տունը կկառուցվի Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքում։ Նրա ճակատային մասը, ըստ մակետի, նման կլինի նավի աղեղի։

Placeholder