Հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գնահատվել է 2,4 տրլն ռուբլի
Տնտեսություն
17:25 07/04/2023
Աշխարհ

Հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գնահատվել է 2,4 տրլն ռուբլի

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը 2023 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի դեֆիցիտը նախնական գնահատել է 2,4 տրիլիոն ռուբլի: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է նախարարության կայքում հրապարակված զեկույցում։

Բյուջեի ծախսերի նախնական ծավալը հունվար-մարտին կազմել է 8,077 տրլն ռուբլի, այս ցուցանիշը 34%-ով գերազանցել է անցյալ տարվա առաջին եռամսյակի տվյալները։

Ֆինանսների նախարարությունը նաև նշել է, որ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար դաշնային բյուջեի եկամուտների նախնական ծավալը կազմել է 5,677 տրիլիոն ռուբլի, ինչը 21%-ով պակաս է նախորդ տարվա նույն ամիսների եկամուտներից։ Ֆինանսների նախարարությունում պարզաբանել են, որ ցուցանիշների անկումը կապված է նավթագազային եկամուտների կրճատման հետ։

Նախարարությունը նաև նշել է, որ ոչ նավթային և գազային եկամուտների և ծախսերի ֆինանսավորման դինամիկան ցույց է տալիս դաշնային բյուջեի կատարման աստիճանական նորմալացում այս տարվա առաջին եռամսյակում և ընդհանուր առմամբ համապատասխանում է բյուջետային օրենքի պարամետրերին։
 

Placeholder