Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին մեղադրում է ճնշում գործադրելու մեջ
Քաղաքական
15:12 07/04/2023
Տարածաշրջան

Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին մեղադրում է ճնշում գործադրելու մեջ

Վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը ճնշում է ինքնիշխան պետության վրա, եթե ապացույցներ չտրամադրվեն, որոնց հիման վրա այդ որոշումն ընդունվել է։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք - դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Մեր իմացած որոշումը բացարձակապես անընդունելի է, ոչ մի փաստ, ոչ մի ապացույց չի ներկայացվել, հուսով եմ, որ կներկայացնեն, թե ինչն է այս որոշման հիմքում ընկել, որն է եղել պատճառը, հակառակ դեպքում այն կընկալվի որպես ճնշում ինքնիշխան պետության և անկախ դատարանի վրա: Նման վերաբերմունքը կվնասի մեր երկրի և Ամերիկայի միջև առկա հարաբերություններին»,-ասաց նա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի ասել է, որ Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների նկատմամբ, քանի որ նրանք, իբր, ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ։ Միխայիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ կիրառվել են սահմանափակող միջոցներ։ Չինչալաձեն Վրաստանի վերաքննիչ դատարանի ներկայիս նախագահն է։

Placeholder