Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու օգտին. Չավուշօղլու
Քաղաքական
14:02 07/04/2023
Տարածաշրջան

Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու օգտին. Չավուշօղլու

Թուրքիան անհրաժեշտ է համարում որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Մենք հանդես ենք գալիս երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին և կշարունակենք այդ հարցի շուրջ խորհրդակցությունները, նաև՝ Ռուսաստանի հետ»,-ասել է նա:
 

Placeholder
Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու օգտին. Չավուշօղլու