Դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է և ապաքինման հույս դեռ կա. Ռուբեն Վարդազարյան
Իրավունք
17:31 08/04/2023
Հայաստան

Դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է և ապաքինման հույս դեռ կա. Ռուբեն Վարդազարյան

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդրադառնալով ԲԴԽ անդամների ընտրությանը, գրել է.

«Պատկերացնում եմ որքան կուրախանար ու կհպարտանար երջանկահիշատակ Ժորա Վարդանյանը, տեսնելով որդու հաղթանակը:

Չգիտեմ՝ շնորհավորեմ Արշակ Վարդանյանին, թե ոչ, քանի որ նրան սպասվում է ծանր, ռիսկերով հարուստ և վտանգավոր աշխատանք:

Իրականում շնորհավորում եմ ՀՀ բոլոր դատավորներին: Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջև: Եվ ամենակարևորը` դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է և ապաքինման հույս դեռ կա»։ 

Placeholder
Դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է և ապաքինման հույս դեռ կա. Ռուբեն Վարդազարյան