Երևանի Մնջախաղի թատրոնի «Խաղ» բեմադրությունն արժանացել է Գրան Պրի մրցանակի
Մշակույթ
13:51 08/04/2023
Հայաստան

Երևանի Մնջախաղի թատրոնի «Խաղ» բեմադրությունն արժանացել է Գրան Պրի մրցանակի

Ապրիլի 1-9-ը Սանկտ Պետերբուրգի «Мимигранты» թատրոնի միջազգային «Смешной фестиваль»-ին մասնակցել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնը։

Ժիրայր Դադասյանի բեմադրած «Խաղ» ներկայացումն արժանացել է Գրան Պրի մրցանակի։
Մնջախաղի թատրոնի PR մենեջեր Կիմի Գալստյանը Panorama.am-ին ասաց, որ հենց կազմակերպիչներն են ընտրել «Խաղ» ներկայացումը փառատոնի շրջանում ցուցադրելու համար՝ որպես ազգային թեմատիկայի կրող։

«Մենք շատ լուրջ ենք մոտեցել փառատոնին, մեզանից թեթև բեմադրություն չեն ուզել»,- նշեց նա։

Բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա և վերջապես մահ: Ողբերգական այս պատմությունը հին հայկական մագաղաթներից իջած շարժվող նկար է, ծաղկած մի էջ, օրհներգ` սիրո և գեղեցկության։


 

Placeholder
Երևանի Մնջախաղի թատրոնի «Խաղ» բեմադրությունն արժանացել է Գրան Պրի մրցանակի