Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է այցելել օկուպացված Վարանդա քաղաք: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահը 2022 թվականի օգոստոսի 24-ին Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր Վարանդայում «Կուրմանգազի» մանկական ստեղծագործական կենտրոնի կառուցելու մասին։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է այցելել վարանդա քաղաք: Ալիև-Տոկաև ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի է ունեցել ադրբեջանա-ղազախական փաստաթղթերի ստորագրման արարողությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։