Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը բերման են  ենթարկել
Իրավունք
18:51 10/04/2023
Հայաստան

Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը բերման են ենթարկել

Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը բերման է ենթարկվել։ Տեղեկությունը Panorama.am-ին հաստատեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզ,որտեղ  հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը փորձել է հարվածել Փաշինյանին, նա անձրևանոցը նետել է ուղիղ Փաշինյանի ուղղությամբ։ Անվտանգության ծառայողները դեպքի վայրից քաղաքացուն հեռացրել են։

NEWS.am-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Մալիշկա գյուղում:

Placeholder
Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը բերման են ենթարկել