Իրանի, Ռուսաստանի,Սիրիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է
Քաղաքական
09:13 10/04/2023
Աշխարհ

Իրանի, Ռուսաստանի,Սիրիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է

Դամասկոսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը տեղեկացրել է, որ Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի, արտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը տեղափոխվել է մայիսի սկիզբ։ Այն պետք է կայանար այսօր՝  ապրիլի 10-ին, գրում է ParsToday-ը։

Մասնավորպես, «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում  Ալեքսանդր Եֆիմովն ասել է.  «Երկուշաբթի նախատեսված հանդիպումը տեղափոխվել է մայիսի սկիզբ։ Շահագրգիռ կողմերի միջև շարունակվում են շփումներն ու խորհրդակցություններն այս հարցում դրական արդյունքների հասնելու համար»:

Նա ավելացրել է, որ Սիրիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունները երկար բանակցություններ են պահանջում։

Ապրիլի 3-4-ը անց են կացվել խորհրդակցություններ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ու Սիրիայի արտգործնախարարների տեղակալների մակարդակով։ Բանակցությունների նպատակը թուրք-սիրիական հարաբերությունների նորմալացումն էր։
 

Placeholder