Թուրքիայի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների ընդհանուր բյուջեն կաճի մինչև 75 մլրդ դոլար. Էրդողան
Քաղաքական
17:59 10/04/2023
Տարածաշրջան

Թուրքիայի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների ընդհանուր բյուջեն կաճի մինչև 75 մլրդ դոլար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է երկրի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների ընդհանուր բյուջեն հասցնել 75 միլիարդ դոլարի։ Նրա խոսքերին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:

«Պաշտպանական արդյունաբերության նախագծերի թիվը 62-ից հասել է 750-ի, ընկերություններինը՝ 56-ից 2700-ի։ Երբ մենք իշխանության եկանք 2002թ.-ին, 5,5 մլրդ դոլար արժողությամբ պաշտպանական ծրագրեր էին իրականացվում։ Այսօր այդ թիվը գերազանցել է 60 միլիարդ դոլար, այսօր արեդն, հաշվի առնելով մրցութային փուլում գտնվող նախագծերը, մենք պաշտպանական արդյունաբերության բյուջեն հասցնում ենք 75 միլիարդ դոլարի»,-ասել է նա՝ ելույթ ունենալով առաջին «Անադոլու» դեսանտային նավը բանակին հանձնելու արարողության ժամանակ։ Միջոցառումը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։

Ֆինանսավորման ավելացումը, ըստ Էրդողանի, կհանգեցնի «նոր բեկումների բոլոր ոլորտներում»։

«Մենք հասել ենք պաշտպանության ոլորտում արտաքին կախվածության նվազման նկատելի մակարդակի, այժմ ներքին և ազգային զարգացումների և մասնակցության տեսակարար կշիռը հասել է 80 %-ի, մենք ոչ միայն տեխնիկա ենք կառուցում, այլ նաև զինամթերք ենք արտադրում, մեր արտադրանքի պահանջարկ կա և՛ ներսում, և՛ երկրից դուրս»,-ասել է էրդողանը։ Նա նաև հավելել է, որ ներքին պաշտպանական արդյունաբերության զարգացման շնորհիվ Թուրքիան պատրաստվում է ապագա հնարավոր մարտական իրավիճակներին։

Placeholder