Անձրև, ամպրոպ, ջերմաստիճանի նվազում. եղանակն՝ առաջիկա օրերին
Հասարակություն
15:09 10/04/2023
Հայաստան

Անձրև, ամպրոպ, ջերմաստիճանի նվազում. եղանակն՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում 11-13-ը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևելյան՝ 3-5 մ/վ, 11-13-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 13-14-ն աստիճանաբար նույնքան կնվազի։

Երևան քաղաքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 

Placeholder
Անձրև, ամպրոպ, ջերմաստիճանի նվազում. եղանակն՝ առաջիկա օրերին