«Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել և առայժմ բավարարվել փոխքաղաքապետով
Օրվա մամուլ
09:21 11/04/2023
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել և առայժմ բավարարվել փոխքաղաքապետով

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը երեկ քննվել է Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն որոշում չի կայացվել։

Դատարանը բավարարել է մեղադրվող կողմի միջնորդությունը և նախապես նշանակած գրավոր քննությունը փոխել է բանավորի, ինչը նշանակում է, որ Գևորգ Սիմոնյանը ներկա է գտնվելու նիստին և հայտարարություններ է անելու: Գրավոր ընթացակարգի դեպքում մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ։

Հիշեցնենք. նա կալանավորվել էր մարտի 12-ին: Սիմոնյանը մեղադրվում է 2020-2022թթ. ընթացքում առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը չարաշահելու և քովիդի դեմ պայքարի համար նախատեսված միջոցների ծախսման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար: Այս գործի թելերը տանում են դեպի առողջապահության ներկա և նախկին նախարարներ, քովիդի պարետ, սակայն Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել և առայժմ բավարարվել փոխքաղաքապետով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել և առայժմ բավարարվել փոխքաղաքապետով