Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր  և վիրավորներ. ՊՆ
Քաղաքական
17:20 11/04/2023
Հայաստան

Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է. 

«Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր  և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։ 

Placeholder
Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ