Ես մի քիչ ընդունում եմ քիթը. Քաղաքացիների վերաբերմունքը պլաստիկ վիրահատություններին
Առողջություն
13:23 11/04/2023
Հայաստան

Ես մի քիչ ընդունում եմ քիթը. Քաղաքացիների վերաբերմունքը պլաստիկ վիրահատություններին

Վերջին տարիներին դեմքի և մարմնի պլաստիկ վիրահատությունների, կոսմետիկ և էսթետիկ միջամտությունների թիվը Հայաստանում  ավելացել է ու դեռ ավելանում է։

Պատճառները բազմազան են՝ թերությունների շտկումից՝ մինչև թրենդերին հետևելու անզուսպ ցանկություն։ Իսկ թե որքանո՞վ են պլաստիկ միջամտություններն ընդունելի հայ հասարակության՝ մասնավորապես երիտասարդության  շրջանում, փորձել է պարզել Panorama.am-ը։

Հարցվողներից շատերի կարծիքով, միջամտությունը պետք է լինի չափավոր և ըստ անհրաժեշտության, չփոփոխի անձի դիմագծերը, չդարձնի արհեստական։

«Դա յուրաքանչյուրի անձնական գործն է, ես ավելի ընդունում եմ քթի, բայց ոչ շուրթերի վիրահատությունը։ Աստված յուրաքանչյուրին ինչ տվել է, դա է ճիշտը, քանի որ, հակառակ դեպքում, փոխվում են դիմագծերը»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Ես մի քիչ ընդունում եմ քիթը. Քաղաքացիների վերաբերմունքը պլաստիկ վիրահատություններին