«Հրապարակ». Ճակատագրի հեգնանքով Սուրեն Պապիկյանը Բրյուսելում էր
Օրվա մամուլ
09:10 12/04/2023
Հայաստան

«Հրապարակ». Ճակատագրի հեգնանքով Սուրեն Պապիկյանը Բրյուսելում էր

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ճակատագրի հեգնանքով, 2020 թ. պատերազմը սկսվելու օրը` սեպտեմբերի 27-ին, Հայաստանում չէր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. նա գտնվում էր Եվրոպայում:

Երեկ Հայաստանում չէր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` նա Բրյուսելում էր, և երեկ հաղորդեցին, որ այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությանը: Իսկ մինչ այդ թշնամին սկսեց կրակել Տեղ գյուղի դիրքերի ուղղությամբ, և մենք, ըստ պաշտոնական տվյալների, որոնք սովորաբար ամբողջական չեն և աճի միտում են ունենում, տվեցինք 4 զոհ և 6 վիրավոր:

Հերթական անգամ պարզվեց, որ մենք տեղյակ չէինք, որ հարձակում է սպասվում, և պատշաճ պատրաստված չէինք այդ հարձակումը հետ մղելուն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Ճակատագրի հեգնանքով Սուրեն Պապիկյանը Բրյուսելում էր