Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային ժողովը Անահիտ Մանասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:
փակ գաղտնի քվեարկությունից ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 69 պատգամավոր։ 69-ն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը։
Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Անահիտ Մանասյանը գլխավոր դատախազի տեղակալն էր։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել էին Էդգար Ղազարյանի թեկնածությունը։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները 4 կողմ ձայնով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել էին Անահիտ Մանասյանի թեկնածությունը: Էդգար Ղազարյանը ստացել էր 1 կողմ ձայն:
Հիշեցնենք, որ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են հունվարի 24-ից։ Նա այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։
Հիշեցնենք նաև, որ Ք. Գրիգորյանը ընդամենը մեկ տարի է եղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան. 2022 թ. հունվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն ընտրվել էր Մարդու իրավունքների պաշտպան միայն ՔՊ-ական պատգամավորների քվեարկությամբ։