ԵՄ-ն կոչ է արել հարգել 1991 թվականի սահմանագիծը
Քաղաքական
16:36 12/04/2023
Հայաստան

ԵՄ-ն կոչ է արել հարգել 1991 թվականի սահմանագիծը

ԵՄ-ն ափսոսում է զինված բախումների համար, որոնց հետևանքով  հայ-ադրբեջանական սահմանին Տեղի հատվածում զոհվել և վիրավորվել են հայ և ադրբեջանցի զինծառայողներ։ Այս մասին նշված է Եվրամիութան տարածած հայտարարությունում։

«Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ-ի գիծը, երկու կողմեր ուժերը պետք է դուրս բերվեն այդ գծից անվտանգ հեռավորության վրա որպեսզի ապագայում նման միջադեպեր թույլ չտան», - ասված է ԵՄ հայտարարությունում։

Նշվում է նաև, որ նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ Պրահայում 2022 թ.-ի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թ-ի Ալմա Աթայի հռչակագրի:

«ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Մենք կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ ենք անում ։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային  միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
 

Placeholder
ԵՄ-ն կոչ է արել հարգել 1991 թվականի սահմանագիծը