Հունաստանն ակնկալում է Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցություն
Քաղաքական
12:53 12/04/2023
Տարածաշրջան

Հունաստանն ակնկալում է Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցություն

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Եգիպտոսի ԱԳՆ-ի ղեկավար Սամիհ Շուքրիի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին:

Նրա խոսքերով՝ պաշտոնական Աթենքը ցանկանում է, որ Թուրքիայում սպասվող համապետական ընտրություններից հետո Թուրքիա-Հունաստան հարաբերությունները զարգանան էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև առկա մի շարք տարաձայնություններին:

Դենդիասն ընդգծել է, որ իրենք մշտապես փորձում են ուղիներ փնտրել լարված իրավիճակը թուլացնելու համար:

 

Placeholder
Հունաստանն ակնկալում է Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցություն