Նիկոլ Փաշինյանն ուզում է վերացնել պետականությունն ու անկեղծորեն դրա մասին ասում է. Հարցում քաղաքացիների շրջանում
Քաղաքական
15:57 12/04/2023
Հայաստան

Նիկոլ Փաշինյանն ուզում է վերացնել պետականությունն ու անկեղծորեն դրա մասին ասում է. Հարցում քաղաքացիների շրջանում

Մինչ Հայաստանի կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, Հայաստանի տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ չորս զինծառայող զոհվեց, վեցը վիրավորվեց թշնամու գնդակից։

Panorama.am-ն այսօր հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու, թե ի՞նչ են մտածում մարդիկ ստեղծված իրավիճակի մասին։

«Պետք է մի ելք գտնել»,-ասում է քաղաքացին։

«Ունենք խունտա, որը գրավել է իշխանությունը, ու հինգ տարի է՝  Հայաստանը տանում է դեպի ճահիճ ու ճահիճի խորքերը։ Հուսահատությունն անսահման մեծ է, և վախենում եմ նույնիսկ մտածել, այս իրավիճակի մասին։ Նիկոլ Փաշինյանն ուզում է վերացնել պետականությունն ու անկեղծորեն դրա մասին ասում է։ այսօր Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջանն ու Նիկոլ Փաշինյանը»,- ասաց քաղաքացին։

«Ո՞նց կարելի է ադրբեջանցիների հետ խաղաղության դարաշրջանի գնալ»,-ասում է մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Նիկոլ Փաշինյանն ուզում է վերացնել պետականությունն ու անկեղծորեն դրա մասին ասում է. Հարցում քաղաքացիների շրջանում