Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրե՞լ է ինձ, ինչպես գրել է Զախարյանին։ Ոչ, նա դեռ չի գրել ինձ»,- «Чемпионата»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Լրագրող Հրաչ Խաչատրյանը գրել է, որ գերմանական և նիդեռլանդական մի շարք ակումբներ ուղարկել են իրենց մասնագետներին՝ դիտելու Սպերցյանի խաղը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի հետ հանդիպմանը (1:2):
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Կրասնոդարի» կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում հոլանդական ՊՍՎ-ն։ Համացանցում լուրեր էին տարածվել նաև, որ իտալական «Միլանը» «Կրասնոդարին» տրանսֆերային առաջարկ է արել Սպերցյանի տեղափոխման համար, սակայն կողմերը համաձայնության չեն եկել գումարի հարցի շուրջ։ Միլանցիներն առաջարկել են 8 միլիոն եվրո, իսկ ռուսական ակումբը պնդել է՝ 12 միլիոն եվրո: