Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մոտ երեք ամիս ՄԻՊ պաշտոնը թափուր մնալուց հետո ՔՊ քվեարկությամբ այն զբաղեցրեց Անահիտ Մանասյանը, որը գլխավոր դատախազի տեղակալն է, ըստ մամուլի, նաև մտերիմ ընկերուհին։
Ճանաչու՞մ են արդյոք քաղաքացիները նորընտիր ՄԻՊ-ին։ Panorama.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում։
«Ճիշտն ասած, ավելի շատ մտահոգված եմ սահմանային խնդիրներով, քան մարդու իրավունքներիի հարցով։ Չեմ կարծում, որ նա այս հարցում կունենա լուրջ օժանդակություն։
Մարդու իրավունքների պաշտպանն, առհասարակ, մեծ դեր ունի երկրի զարգացման և օրինականության պահպանման գործում, բայց ներկայիս ՄԻՊ ընտրություններին հետևելիս, ավելի խոհեմ և գիտակից թեկնածուի էի տեսնում, որը չընտրվեց»,-ասաց քաղաքացին։
Հարցվողներից շատերը չգիտեն՝ ով է մարդու իրավունքների նոր պաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։