Անընդունելի է ուժի կիրառումը. ԱՄՆ պետքարտուղարություն
Քաղաքական
08:21 13/04/2023
Տարածաշրջան

Անընդունելի է ուժի կիրառումը. ԱՄՆ պետքարտուղարություն

Ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը ապրիլի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև Տեղ գյուղի մոտակայքում արձանագրված մահացու բախման մասին, ԱՄՆ պետքարտուղարությունն «անընդունելի է» որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը:

Իր պատասխան արձագանքում պետքարտուղարությունը գրել է.

«Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները»:
 

Placeholder