«Փաստ». Մեծ վտանգներ են սպառնում Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու ինքնորոշմանը
Օրվա մամուլ
09:19 13/04/2023
Հայաստան

«Փաստ». Մեծ վտանգներ են սպառնում Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու ինքնորոշմանը

«Փաստ» թերթը գրում է.

«Գնալով ավելի ու ավելի մեծ վտանգներ են սպառնում Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու ինքնորոշմանը: Թշնամին ավելի ու ավելի սանձարձակ է դառնում, իսկ Հայաստանի իշխանությունները, ինչպես քաղաքական ուժերն ու փորձագետներն են նշում, հայանպաստ որևէ քայլ չեն անում:

Այս պարագայում մեծապես կարևորվում է Հայաստանի ոչ իշխանական հատվածի մաքսիմալ հնարավոր կոնսոլիդացիան, համապատասխան դաշինքների, իսկ հնարավորության դեպքում միասնական բևեռի ստեղծումը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս առումով վերջերս բավական ինտենսիվ հանդիպումներ են ընթանում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ի մասնավորի՝ ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործի Ավետիք Չալաբյանը ակտիվ հանդիպումներ է ունենում ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի, միավորների ու անհատ գործիչների հետ: Մեր ունեցած տեղեկություններով, քննարկումների առանցքում առավել միասնական գործելու հնարավորությունների փնտրտուքն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Փաստ». Մեծ վտանգներ են սպառնում Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու ինքնորոշմանը