11 մլրդ 184 մլն դրամ՝ 63,2 կմ ճանապարհների վերանորոգման համար
Տնտեսություն
12:06 13/04/2023
Հայաստան

11 մլրդ 184 մլն դրամ՝ 63,2 կմ ճանապարհների վերանորոգման համար

«Նախագծով նախատեսված է 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար ֆինանսական միջոցներ հայտկացնել»,-կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով հերթական նախագիծը:

Հայտնելով, որ այդ օբյեկտներից միայն 11-ն է մեկնարկել 2023 թվականին, մնացածը նախորդ տարվանից կիստա մնացած ծրագրեր են՝ Սանոսյանը հավելեց. «Ընդհանուր առմամբ, բոլորի հանրագումարը 63,2 կմ է, որից միջպետականը 13,3 կմ է, հանրապետականը՝ 36,5 կմ, և մարզային նշանակության ճանապարհները՝ 12,2 կմ»:

Այդ աշխատանքների համար կառավարությունը 11 մլրդ 184 մլն դրամ համաֆինանսավորում հատկացրեց:

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն ընթերցեց բոլոր ծրագրերի վերնագրերը:

ՏԿԵ նախարարը նաև տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված նախագծերից մեկով էլ նախատեսված է Ազատանից դեպի Գյումրի ճանապարհի համար հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ:

Placeholder
11 մլրդ 184 մլն դրամ՝ 63,2 կմ ճանապարհների վերանորոգման համար