Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղակալը ՀՀ փոխվարչապետին հիշեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեուել Ադեյեմոն ուշադրություն է հրավիրել հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխելու Վաշինգտոնի միջոցների վրա։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ Ադեյեմոն և Գրիգորյանը հանդիպել են երեքշաբթի։
«Նրանք «քննարկել են Հայաստանի տնտեսական վերջին զարգացումները»։ Ադեյեմոն նաև «կարևորել է Միացյալ Նահանգների գլոբալ ջանքերը՝ կանխելու Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության շրջանցումը: Նա հաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Չորեքշաբթի ավելի վաղ ԱՄՆ Առևտրի նախարարությունը արտահանման սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանի, Հայաստանի, Իսպանիայի, Չինաստանի, Մալթայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Սինգապուրի, Սիրիայի, Թուրքիայի և Ուզբեկստանի 28 կազմակերպության նկատմամբ։