Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը սպառնում է երկուսից հինգ տարի ազատազրկում
Իրավունք
17:40 14/04/2023
Հայաստան

Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը սպառնում է երկուսից հինգ տարի ազատազրկում

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը՝ Նարինե Ասատրյանին, մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։

Նա հայտնեց, որ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը:

Քրեական օրենսգրքի 452-րդ հոդված

Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը

3-րդ մաս

Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Placeholder
Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը սպառնում է երկուսից հինգ տարի ազատազրկում