«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմը թերանում է անգամ հասարակ մամուլի ասուլիս կազմակերպելու հարցում
Օրվա մամուլ
09:15 14/04/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմը թերանում է անգամ հասարակ մամուլի ասուլիս կազմակերպելու հարցում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վարչապետի աշխատակազմը, ի թիվս այլ հարցերի, թերանում է անգամ հասարակ մամուլի ասուլիս կազմակերպելու հարցում: Խոսենք փաստերով. երեկ վարչապետի աշխատակազմն ասուլիս էր կազմակերպել՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված:

Ի սկզբանե բանախոսների համար նախատեսված սեղանին դրված էին այն մարդկանց անունները, որոնք պետք է մասնակցեին մամուլի ասուլիսին: Ի սկզբանե դրված էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի և «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանի անունները:

Ասուլիսը դեռ չսկսված՝ պարզվեց, որ մեկ բանախոսի անուն մոռացել են տեղադրել սեղանին, այնինչ նա շատ կարևոր անձ է: Անգամ Կարեն Գիլոյանն առաջարկեց իր տեղը զիջել հենց այդ մարդուն, սակայն քանի որ նրա անունը չկար, որոշում կայացվեց սեղաններից հեռացնել բոլոր անունները: Խոսքը վերաբերում էր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին: Ուշագրավ է, որ Հրաչյա Ռոստոմյանն այդպես էլ չմասնակցեց ասուլիսին։

Վարչապետի ու կառավարության աշխատակազմը մինչ այդ խառնված ինչ-որ կազմակերպչական հարցեր էր լուծում, ջուրը այստեղ կամ այնտեղ դնելու հարցը երկար քննարկում, սակայն անգամ բանախոսների անունները պատրաստել չեն կարողանում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder