«Հրապարակ». Ադրբեջանցի զինվորը լայվ է մտել և սպառնացել հայ ժողովրդին
Օրվա մամուլ
09:18 14/04/2023
Հայաստան

«Հրապարակ». Ադրբեջանցի զինվորը լայվ է մտել և սպառնացել հայ ժողովրդին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքի մարզում ԶՊՄԿ-ի պահնորդին սպանելուց հետո, ինչպես տեղեկացրել ենք, ադրբեջանցին վերցրել է սպանված Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսն ու փախուստի դիմել։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանցին հեռախոսով բացել է Ադրբեջանի քարտեզը` տեղորոշել իր գտնվելու վայրը և փորձել է փախուստի դիմել, սակայն հեռախոսի մարտկոցը նստելուց հետո մոլորվել է՝ անտառից դուրս գալով բնակավայրերի մոտ։ Բռնվել է Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղում։ Սակայն մինչ այդ լայվ է մտել ու սպառնացել հայ ժողովրդին: Ասել է նաև, որ ինքը հայրենիքի դավաճան չէ։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին, երբ դեպքը դեռ տեղի չէր ունեցել, խոսելով ապրիլի 10-ին Հայաստան ներթափանցած 2 ադրբեջանցու մասին, ասել էր, թե նրանք իրենց զորամասերում խնդիրներ են ունեցել` ճնշումների են ենթարկվել իրենց համածառայակիցների կողմից, և դա է պատճառը, որ որոշել են լքել ծառայությունը՝ ըստ էության, նրանց ներկայացնելով իբրև դասալիքներ։

Սակայն հավելել էր, թե նրանցից մեկը` խոսքը երեկ հայտնաբերվածի մասին է, սահմանն անցնելուց հետո փոշմանել է՝ ցանկացել է  վերադառնալ։ Մնում է պարզել, թե որտեղից է Փաշինյանին այդ տեղեկությունը, և ինչու էր նա հանրայնացնում դա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder