Ուկրաինայում զոհված վրացի մարտիկի դին տեղափոխվել է Վրաստան
Տարածաշրջան
20:21 14/04/2023
Տարածաշրջան

Ուկրաինայում զոհված վրացի մարտիկի դին տեղափոխվել է Վրաստան

Ուկրաինայում զոհված ևս մեկ վրացի մարտիկի՝ Միխեիլ Մազանաշվիլիի դին Վրաստան է տեղափոխվել, տեղեկացնում է aliq.ge-ն։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ներկա են եղել զոհվածի ընտանիքի անդամները, քաղաքական գործիչներ և քաղաքացիական ակտիվիստներ։

Նշվում է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման ժամանակ զոհվել է 42 վրացի մարտիկ։

Placeholder