Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ
Իրավունք
11:07 14/04/2023
Հայաստան

Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ

ՔՊ կողմից ՄԻՊ ընտրված Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

 «Թե՛ իմ, թե՛ տիկին Գրիգորյանի, թե՛ մեր բոլոր գործընկերների համար առանցքային է կառույցի նկատմամբ ինստիտուցիոնալ մոտեցումը։ Ուստի կարևոր է, որ մենք նաև սիմվոլիկ տեսանկյունից կարողանանք ցույց տալ այս հաստատության կազմավորման պահից ձևավորված ու անընդհատ կատարելագործվող ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը»,-ասել է Ա. Մանասյանը։

«Իմ սիրտը միշտ ցավում ու ցավելու է հաստատության համար։ Ես ուրախանալու ու հպարտանալու եմ գրանցված հաջողություններով, միշտ լինելու եմ հասանելի, ձեր տրամադրության տակ, որովհետև շատ կարևոր է, որ այս հաստատությունը շարունակի գրանցել հաջողություններ»,-ասել է Գրիգորյանը։

Նկատենք, որ Panorama.am-ի՝ երևանյան փողոցներում իրականացրած հարցումը ցույց տվեց, որ մարդիկ չեն ճանաչում նոր ընտրված պաշտպանին։



 

Placeholder
Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ