Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին
Հասարակություն
16:14 14/04/2023
Հայաստան

Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին

Ապրիլի 11-ին Տեղ գյուղի ուղղությամբ թշնամու հարձակման հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների բուժման ընթացքում կա դրական տեղաշարժ։

«Ադրբեջանական  սադրանքի հետևանքով վիրավորում ստացած վեց զինծառայողների բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ», -Panorama.am-ին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

Արամ Թորոսյանը հայտնեց, որ  Արմեն Գյոզալյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային  միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:

 

Placeholder
Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին