«Հրապարակ». Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման խորհրդատվական աշխատանքների համար փոխանցվել է 210 մլն դրամ
Օրվա մամուլ
09:45 15/04/2023
Հայաստան

«Հրապարակ». Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման խորհրդատվական աշխատանքների համար փոխանցվել է 210 մլն դրամ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանը ռուսական «Մետրոգիպոտրանս» ընկերությանը փոխանցել է 210 մլն դրամ՝ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների համար։ Պայմանագիրը կողմերի միջև կնքվել է դեռևս 2021-ին՝ Հայկ Մարությանի օրոք։

Ծառայության գին է սահմանվել 1 միլիարդ 848 մլն դրամը, որից փոխանցված 210 մլն դրամը պայմանագրի 2-րդ՝ «նախնական նախագծի» փուլին է վերաբերում։ Դատելով վճարման ժամանակացույցից՝ քաղաքապետարանն ընկերությանը 1-ին փուլում արդեն վճարել է 545 մլն դրամ, իսկ 3-րդ փուլում պիտի վճարի 1 միլիարդ 93 մլն դրամ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման խորհրդատվական աշխատանքների համար փոխանցվել է 210 մլն դրամ