Սոթքի հանքավայրում աշխատանքները կասեցված են
Քաղաքական
16:59 15/04/2023
Հայաստան

Սոթքի հանքավայրում աշխատանքները կասեցված են

Սոթքի հանքավայրում աշխատանքները դադարեցվել են ադրբեջանական գնդակոծության պատճառով, Armenia Today-ին ասել է GeoProMining-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նրա խոսքով, ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում հանքի ուղղությամբ կրակոցներ են եղել, հանքավայրի աշխատանքը դադարեցվել է։ Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել։

Առավոտյան կրակոցները վերսկսվել են, ինչից հետո որոշվել է դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել բոլոր աշխատակիցներին։ Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, տեխնիկան նույնպես չի վնասվել։

Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Թե երբ կվերագործարկվի հանքը, դեռ հայտնի չէ։

Placeholder
Սոթքի հանքավայրում աշխատանքները կասեցված են