Գիտնականները հայտնաբերել են Պարկինսոնի հիվանդության ռիսկի նոր գործոններ
Աշխարհում
20:00 15/04/2023
Աշխարհ

Գիտնականները հայտնաբերել են Պարկինսոնի հիվանդության ռիսկի նոր գործոններ

Լոնդոնի Queen Mary համալսարանի գիտնականները վերլուծել են բժշկական գրառումները և հայտնաբերել Պարկինսոնի հիվանդության որոշակի ախտանիշներ, որոնք կարող են ի հայտ գալ ախտորոշումից 10 տարի առաջ: Հետազոտողները հայտնաբերել են հիվանդության զարգացման երկու նոր ռիսկի գործոն, գրում է «Իզվեստիա»-ն։

Ստացված տվյալների համաձայն՝ դրանք էպիլեպսիան և լսողության կորուստն են։

«Չնայած նախորդ ուսումնասիրությունները ակնարկում էին կապի մասին, օրինակ ՝ էպիլեպսիան ավելի տարածված է Պարկինսոնով հիվանդների մոտ, քան ընդհանուր բնակչության շրջանում, այժմ մեզ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ փոխկապակցվածությունն ամբողջությամբ հասկանալու համար»,- ասել է  հետազոտության գլխավոր հեղինակ, դոկտոր Քրիստինա Սիմոնեթը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ առաջնային օղակի բժիշկները տեղյակ լինեն Պարկինսոնի հիվանդության հնարավոր ախտանիշների մասին և կարողանան օգնել հիվանդներին վաղ փուլերում։

 

Placeholder
Գիտնականները հայտնաբերել են Պարկինսոնի հիվանդության ռիսկի նոր գործոններ