Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու
Քաղաքական
10:32 15/04/2023
Հայաստան

Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու

Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունն ու  Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է.

«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից հանդուգնորեն այրվել է Ադրբեջանի դրոշը։

Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով։

Այս ամենը հաշվի առնելով՝ որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»։

Placeholder
Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու