EWF-ն արձագանքել է Երևանում՝  Ադրբեջանի դրոշն այրելուն
Աշխարհում
20:39 15/04/2023
Հայաստան

EWF-ն արձագանքել է Երևանում՝ Ադրբեջանի դրոշն այրելուն

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան խստորեն դատապարտում է 2023 թվականի ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ անձը հրկիզել էր Ադրբեջանի դրոշը։

EWF-ն այս ժեստը համարում է հարձակում սպորտի արժեքների վրա:

«EWF-ն անմիջապես արձագանքել է այս միջադեպին` հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեին և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ մրցույթի բոլոր մասնակիցների անվտանգության համար: EWF-ն մշտապես գտնվել է Ադրբեջանի Հանրապետության պատվիրակության հետ՝ իր համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին։

Ցավում ենք, որ Ադրբեջանի պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց միևնույն ժամանակ հարգում են այդ որոշումը։։

EWF-ն անուշադրության չի մատնի այս իրադարձությունը և կքննարկի կատարվածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը»,- մասնավորապես նշված է Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի հայտարարության մեջ։

Placeholder