Քեթի Փերին, Լայոնել Ռիչին և Անդրեա Բոչելին ելույթ կունենան Չարլզ III-ի թագադրման պատվին  կայանալիք համերգին
Մշակույթ
18:00 15/04/2023
Աշխարհ

Քեթի Փերին, Լայոնել Ռիչին և Անդրեա Բոչելին ելույթ կունենան Չարլզ III-ի թագադրման պատվին կայանալիք համերգին

Քեթի Փերին, Լայոնել Ռիչին, օպերային երգիչ Անդրեա Բոչելին և բրիտանական Take That խումբը ելույթ կունենան Չարլզ III թագավորի թագադրման պատվին համերգին։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Աստղային շոուն տեղի կունենա թագադրման հաջորդ օրը՝ մայիսի 7-ին Վինձոր ամրոցում։ Մամուլի հրապարակումներում նշվում է, որ շոուի հիմնական թեմատիկ ուղերձները լինելու են «սերը, հարգանքը և լավատեսությունը»։

Գազետա.ռու-ն գրում է, որ միջոցառման մասնակից արտիստների ընտրությունը պատահական չէ։ 2020 թվականից Քեթի Փերին զբաղեցնում է համաշխարհային դեսպանի պաշտոնը British Asian Trust-ում, որը ստեղծվել է թագավոր Չարլզ III-ի կողմից 2007 թվականին։ Լայոնել Ռիչին Prince's Trust-ի համաշխարհային դեսպանն է, որը հիմնադրվել է ներկայիս թագավորի կողմից 1976 թվականին:

Take That-ը բրիտանական ամենահաջողակ խմբերից է, որի կազմում ելույթով ժամանակին սկսվել է Ռոբի Ուիլյամսի կարիերան։ Նշվում է, որ թագադրման համերգին ելույթ կունենան խմբի մյուս երեք անդամները առանց Ուիլյամսի։

Placeholder
Քեթի Փերին, Լայոնել Ռիչին և Անդրեա Բոչելին ելույթ կունենան Չարլզ III-ի թագադրման պատվին կայանալիք համերգին