Ծանրամարտի ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Հայաստանի  ներկայացուցիչները
Սպորտ
12:37 16/04/2023
Հայաստան

Ծանրամարտի ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Հայաստանի ներկայացուցիչները

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնում Հայաստանը ներկայացնող մարզիկները:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի կանանց ընտրանու անդամները` Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը, կմրցեն 55 կգ քաշի A ենթախմբում: Մրցումը կմեկնարկի 17:30-ին:

 

Placeholder