Լուի Բոնոն Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
Քաղաքական
17:57 17/04/2023
Տարածաշրջան

Լուի Բոնոն Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ, այդ մասին երկուշաբթի հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև կարգավորման այլ բաղադրիչներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը ԱՄՆ պաշտոնյային ներկայացրել է հրադադարի խախտման, տարածքների օկուպացման, եռակողմ հայտարարության դրույթների չպահպանման ադրբեջանական՝ իրականությանը չհամապատասխանող մոտեցումները:

Placeholder
Լուի Բոնոն Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը