Ադրբեջանական դիրքերից կրակել են գյուղաշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ. Արցախի ՔԿ
Իրավունք
17:36 17/04/2023

Ադրբեջանական դիրքերից կրակել են գյուղաշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ. Արցախի ՔԿ

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում,  ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող  «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: ԱՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Placeholder
Ադրբեջանական դիրքերից կրակել են գյուղաշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ. Արցախի ՔԿ