Չեմ տեսել, որ որևէ միտինգ նվիրված լինի օդի աղտոտվածությանը. Քաղաքացիները՝ Երևանի փոշու մասին
Առողջություն
16:40 17/04/2023
Տարածաշրջան

Չեմ տեսել, որ որևէ միտինգ նվիրված լինի օդի աղտոտվածությանը. Քաղաքացիները՝ Երևանի փոշու մասին

Ողջ աշխարհում օդի աղտոտվածության պատճառների առաջնային խմբում են գործարանների աշխատանքի հետևանքով օդ արտանետված թափոնները, մեքենաների վառելիքի մնացորդները և քաղաքներում ծառերի ու թթվածին ապահովող սաղարթի բացակայությունը։

Իսկ թե ի՞նչ կարծիք ունեն Երևանի քաղաքացիները՝ ծառահատումների ֆոնին, իրենց քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ և ի՞նչ ուղիներ են տեսնում խնդիրը լուծելու համար, հարցման միջոցով փորձել է պարզել Panorama.am-ը։

«Օդը ահավոր կեղտոտ է, շատ զարմանալիորեն մենք դեռ համեստաբար լռում ենք, և այսքան ժամանակ չեմ տեսել, որ որևէ միտինգ նվիրված լինի օդի աղտոտվածությանը։

Պետք է հին մեքենաների հարցերը լուծվի. Դիզվառելիքի հետ է կապված, որ օդը կեղտոտվում է։ Շինարարությանը լավ չեն հետևում, որ պայմաններն էնպես անեն՝ փոշին օդ չբարձրանա։ Ես կենտրոնի բնակիչ եմ, ամբողջը շինանարություն է և այդ փոշին ողջ շրջապատում է»,- ասաց քաղաքացին։

Հարցվողներից շատերը բողոքեցին հին մեքենաներից և քաղաքի տարբեր հատվածներում կատարվող շինաշխատանքներից՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը սրում են նաև իրականացվող ծառահատման աշխատանքները։
 

Placeholder
Չեմ տեսել, որ որևէ միտինգ նվիրված լինի օդի աղտոտվածությանը. Քաղաքացիները՝ Երևանի փոշու մասին