Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
14:31 17/04/2023
Հայաստան

Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Panorama.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից։

Նա նշեց, որ Մհեր Սահակյանին քերական հետապնդում էր հարուցվել, դրանից հետո մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանություն) 1-րդ մասով և 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի 7-րդ կետով։ 

Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկն ավարտվել էր նրանով, որ ընդդիմադիր պատգամավոր Մ. Սահակյանը հարվածել էր ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի դեմքին։ Վերջինս դիմել էր «Նաիրի» ԲԿ, իսկ ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր։

ՔԿ-ից հայտնել էին, որ մարտի  31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով տվել էր իր համաձայնությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։

Placeholder
Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել