Տիգրան Արզաքանցյան. Անհրաժեշտության դեպքում հանդես կգամ նոր հայտարարություններով
Քաղաքական
13:35 18/04/2023
Հայաստան

Տիգրան Արզաքանցյան. Անհրաժեշտության դեպքում հանդես կգամ նոր հայտարարություններով

Տիգրան Արզաքանյանցը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Վերջին օրերին վերսկսվել է իմ անձի հետ կապված ստահոդ տեղեկությունների տարածումը, որի նպատակն է վարկաբեկել իմ և իմ ընտանիքի բարի համբավը:

Տեղեկացնում եմ, որ, այո, ես դիմում եմ ներկայացրել պատկան մարմիներին, որ օրենքով պատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են վարկաբեկել ինձ:

Օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է բոլորը պատժվեն իրենց կատարած արարքների համար:

Սիրելի´ լրագրողներ,

Բազմիցս նշել եմ, այժմ կրկնում եմ, ես միշտ հասանելի եմ ձեր համար:

Իմ հետ կապված յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ կարող եք ճշտել թե´ իմ հետ, թե´ «Ուժը Հայրենյաց» կուսակցության միշտ հասանելի աշխատակազմի միջոցով:

Անհրաժեշտության դեպքում հանդես կգամ նոր հայտարարություններով»։
 

Placeholder
Տիգրան Արզաքանցյան. Անհրաժեշտության դեպքում հանդես կգամ նոր հայտարարություններով