Երեք հայտ պատրաստ է, պետք է ներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցելու համար. Անդրեասյան
Մշակույթ
17:40 19/04/2023
Հայաստան

Երեք հայտ պատրաստ է, պետք է ներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցելու համար. Անդրեասյան

«Երեք հայտ գրեթե պատրաստ է, պետք է ներկայացնենք  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկերում գրանցելու համար»,- Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ մեկ հայտի գրանցումը ՅՈՒՆՍԵԿՕ-ում տևում է հինգ տարի։

«Սա շարունակական աշխատանք պետք է դառնա։ Այն ամենը, ինչ մենք չենք հասցնում գրանցել  որպես մեր մշակութային ժառանգություն, գտնվում է  մեծ  վտանգի տակ, որ կգրանցվի որպես մեկ այլ երկրի կողմից այլ մշակութային ժառանգություն և սա շատ ուղիղ կապ ունի մեր ամենաառանցքային քաղաքականությունների հետ»,- ասաց Ժ.Անդրեասյանը։

Ըստ նախարարի, հուշարձանների ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ցանկերում մշակույթի արտահանման ամենակարևոր խողովաներից մեկն է։ Նա հայտնեց, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության  ցանկերում Հայաստանից ընդամենը 7 հայտ կա գրանցված։

Placeholder
Երեք հայտ պատրաստ է, պետք է ներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցելու համար. Անդրեասյան