Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից
Սպորտ
12:28 19/04/2023
Տարածաշրջան

Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից

Թուրքիան կարող է զրկվել այս տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու հնարավորությունից: Նման վարկած է առաջ քաշել բրիտանական հայտնի «Independent» պարբերականը:

Նշվում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալու են  համապետական ընտրություններ և դրանց արդյունքները կարող են քաոսային իրավիճակ ստեղծել երկրում, ինչն էլ վտանգի տակ կդնի եզրափակիչ մրցապայքարի անցկացման հարցը:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս պահին UEFA-ն որևէ կերպ չի մեկնաբանել բրիտանական պարբերականի հրապարակումը: Նաև նշվում է, որ կուլիսներում խոսում են եզրփակիչն այլ երկրում անցկացնելու հնարավորության մասին:

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին:
 

Placeholder
Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից