Կա տեղեկատվություն, որ բժիշկներն աշխատանքային ժամից դուրս աբորտներ են անում. Էմմա Պալյան
Առողջություն
16:41 19/04/2023
Հայաստան

Կա տեղեկատվություն, որ բժիշկներն աշխատանքային ժամից դուրս աբորտներ են անում. Էմմա Պալյան

«Կա տեղեկատվություն, որ որոշ բժիշկներ, նույնիսկ աշխատանքային ժամից դուրս հիվանդանոցներում աբորտներ են անում»,-առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:

Նա հայտարարեց, որ այդ մասին զանգեր է ստացել, բայց դեռ չի հասցրել դրանց ճշմարիտ լինելու մեջ համոզվել:

Պալյանը նաև խնդրեց ներկայացնել, թե ինչ վիճակում է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի վիճակագրությունը:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ սեռով պայմանավորված աբորտների թվի նվազման միտում էր գրանցվել մինչև 2020 թվականը, բայց պատերազմով պայմանավորված կրկին շեղում  է արաձանագրվել:

«Հույս ունեմ, որ նման շեղման ուղղությամբ տենդենցը կկանգնի և մենք կրկին կշարունակենք այս ուղղությամբ բարելավում արձանագրել: Հետազոտություն կա, որ վերջին 30 տարիներին սեռով պայմանավորված աբորտների արդյունքում 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել Հայաստանում, սա ահռելի թիվ է»:

Նախարարը հայտարարեց, թե առողջ և կայուն հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ սեռերի հարաբերակցությունը լինի բնական՝ առանց արհեստական միջամտության, որովհետև ակնառու են այլ երկրների ժողվրդագրական պատկերը, որը չեն ուզում ունենալ Հայաստանում:

Ավանեսյանը չպատասխանեց աշխատանքային ժամերից դուրս աբորտներ իրականացնելու մասին հարցին:
 

Placeholder
Կա տեղեկատվություն, որ բժիշկներն աշխատանքային ժամից դուրս աբորտներ են անում. Էմմա Պալյան