Մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված. Թանգարանների տոմսերի արժեքները 60 դրամից 1000 դրամի բարձրացնելու հիմնավորումը
Մշակույթ
14:12 19/04/2023
Հայաստան

Մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված. Թանգարանների տոմսերի արժեքները 60 դրամից 1000 դրամի բարձրացնելու հիմնավորումը

«Նախորդ տարի միայն ԿԳՄՍ նախարարության ենթակա թանգարաններ այցելուների թիվը կազմել է 1 մլն 78 հազար մարդ, որը 15 %-ով գերազանցում է 2021 թ-ի այցելությունների թիվը»,-կառավարության գործունեության ծրագրի 2022 թ. կատարողականի կրթության ոլորտը ներկայացնելիս ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ թանգարաններում տոմսերի գինը ոչ թե արժևորել, այլ արժեզրկել է թանգարան այցելությունը, որովհետև ներկայում նույնիսկ 60 դրամ մուտքի տոմս ունեցող թանգարան է գործում:

«Ես չգիտեմ ուրիշ ինչ է հնարավոր ձեռք բերել 60 կամ 100 դրամով: Որոշել ենք հրաժարվել այս գնային քաղաքականությունից, մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարը և տեղեկացրեց, որր ընթացիկ տարվա մայիսի 1-ից մինչև 12 տարեկան երեխաների մուտքը թանգարաններ լինելու են անվճար, այդ տարիքը գերեզանցող երեխաների և ուսանողների համար կկգործի կես գին:

Հայտնելով, որ թանգարանների մուտքի տոմսերի գնի հարցում հաշվի կառնեն նաև  մյուս սոցիալական խմբերի առանձնահատկությունները՝ Ժաննա Անդրեասյանն ասաց. «Բայց միաժամանակ կարծում ենք, որ տոմսերի նվազագույն գինը չպետք է պակաս լինի 1000 դրամից»:

Նա նաև տեղեկացրեց, որ էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդրման փուլում են, նախատեսում են նաև թանգարանների միասնական կառավարում՝ միասնական բրենդավորմամբ և մարկետինգով:

Placeholder