Վահե Տեր-Մինասյան. Մեր որոշ պատգամորներ պրովակատո՞ր են,  տգե՞տ, թե՞ աշխատանքի իմիտացիայով զբաղված «քուչի» խմբակ»
Քաղաքական
22:03 19/04/2023
Հայաստան

Վահե Տեր-Մինասյան. Մեր որոշ պատգամորներ պրովակատո՞ր են, տգե՞տ, թե՞ աշխատանքի իմիտացիայով զբաղված «քուչի» խմբակ»

Հայտնի վիրաբույժ Վահե Տեր-Մինասյանը հետևել է՝ այսօր ԱԺ-ում առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանին ինչ հարցեր են տալիս պատգամավորները։

«Լսում եմ պատգամավորների հարցերը առողջապահության նախարարին ու հերթական անգամ համոզվում, որ մեր խորհրդարանում իսպառ բացակայում է պրոֆեսիոնալիզմը։

Ախր պատգամավորներ ջան, խորհրդարանը Ձեր բակի «բեսեդկան» չի, նախարարն էլ հարևանի բժիշկ տղան կամ աղջիկը, որին կարելի ա անկապ ու անիմաստ հարցեր տալ՝ օգտվելով այն փաստից, որ վերջինս ստիպված է համբերատար բոլորին պատասխանել։ Ախր կարելի է պատրաստվել՝ մի քանի նյութ կարդալով։ Կարելի է վերջապես գործի դնել օգնականներին (կարծեմ հենց դրա համար են աշխատավարձ ստանում):

Վերջապես ամենալավ մեթոդը, երբ բացարձակ չես տիրապետում թեմային, կարելի է պարզապես լռել!!!!
Թե չէ անկեղծ չեմ կարողանում հասկանալ մեր որոշ պատգամորներ պրովակատո՞ր են,  տգե՞տ, թե՞ աշխատանքի իմիտացիայով զբաղված «քուչի» խմբակ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Placeholder