Հնդկաստանը գերազանցեց Չինաստանին՝ դառնալով ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը
Աշխարհում
12:20 19/04/2023
Աշխարհ

Հնդկաստանը գերազանցեց Չինաստանին՝ դառնալով ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը

Հնդկաստանն առաջ է անցել Չինաստանից՝ դառնալով աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հրապարակծ տվյալները։

Ըստ այդ, այժմ Հնդկաստանի բնակչությունը կազմում է 1 մլրդ 428 մլն, իսկ Չինաստանինը՝ 1 մլրդ 425 մլն։  2022 թվականին այս երկրում ծնվել է մոտ 23 միլիոն երեխա։

Բնակչության աճի պայմաններում վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը պետք է ուղիներ գտնի աշխատատեղեր ստեղծելու միլիոնավոր մարդկանց համար, քանի որ ազգը հեռանում է ֆերմերային աշխատանքից։

Կանխատեսվում է, որ Հնդկաստանը, որի բնակչության կեսը մինչև 30 տարեկան է, առաջիկա տարիներին կդառնա աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություն ունեցող երկիրը։

«Հնդկաստանի պատմությունը հզոր. այն կրթության, հանրային առողջության և սանիտարական վիճակի, տնտեսական զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիական առաջընթացի պատմություն է», - ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հնդկաստանի ներկայացուցիչ Անդրեա Վոյնարը։

Placeholder
Հնդկաստանը գերազանցեց Չինաստանին՝ դառնալով ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը